Jump to content

Իլդա Բոկասինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլդա Բոկասինի
Ծնվել էդեկտեմբերի 7, 1949(1949-12-07) (74 տարեկան)
ԾննդավայրՆեապոլ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունմագիստրատ
Զբաղեցրած պաշտոններդատախազ
Պարգևներ և
մրցանակներ

Իլդա Բոկասինի (մականունը՝ Իլդա Լա Ռոսա «Ilda la rousse» (կամ «կարմիր») կարմիր մազերի պատճառով, դեկտեմբերի 7, 1949(1949-12-07), Նեապոլ, Իտալիա), իտալացի իրավաբան, մագիստրատ, պետական փաստաբան[2]։ Ծնվել է Նեապոլում 1949 թվականին։ Զբաղեցնում է Միլանի դատախազության հանրապետական փաստաբանի պաշտոնը։ Զբաղվել է տարբեր դատական գործընթացներով։ Նրանցից մի քանիսը կապված են Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ[3]։

Իրավաբանական կրթություն ստանալուց հետո միացել է դատական համակարգին և աշխատել Բրեշիայի դատախազությունում, այնուհետև տեղափոխվել է Միլանի դատախազություն և զբաղվել կազմակերպված հանցագործության դեմ պայքարով։

Նրա առաջին ազգային հետաքննությունը «Duomo Connection» է՝ սիցիլիական մաֆիայի ներթափանցումը Միլան։ Հետաքննությունն իրականացվել է խմբի հետ՝ Սերխիո դե Կապրիոյի գլխավորությամբ, որը հայտնի էր Տոտո Ռիինայի ձերբակալման համար։

1992 թվականին տեղափոխվել է Կալտանիսետա՝ հետաքննելու իր ընկեր Ջովաննի Ֆալկոնեի և մեկ այլ դատախազի սպանություն։

1990-ականների կեսերին մասնակցել է «Մաքուր ձեռքեր» օպերացիային, որը հանգեցրել է այսպես կոչված «Առաջին հանրապետության» անվարտին և Իտալիայի գլխավոր քաղաքական կուսակցությունների անկմանը։

2007 թվականին հայտնաբերել է «Nouvelles Brigades rouges» անարխիստական շարժման խմբի՝ Բերլուսկոնիի Միլանի գրասենյակի վրա ռումբի հարձակման նախագիծը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.premioletterarioviareggiorepaci.it/premi/vincitori/2-Premio%20Internazionale%20Viareggio-Versilia
  2. «Biografia di Ilda Boccassini». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. GmbH, Frankfurter Allgemeine Zeitung (2011 թ․ փետրվարի 15). «Italien: Unnachgiebig gegen den „Berlusconismus"». FAZ.NET. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.